Խմբագրական
Կարապետյանի վերադարձը կարող է դառնալ հանրային պահանջ
Կարապետյանի վերադարձը կարող է դառնալ հանրային պահանջ 11/05/2020584

2018 ի մայիսից ի վեր հայկական քաղաքական դաշտից դուրս էր մղվել նախկին վարչապետ՝ Կարեն Կարապետյանը։

Սակայն 2020 ի տարեսկզբին կարծես նորից շրջանառության մեջ մտավ նրա անունը։ Նա անձնական երաշխավորությամբ հանդես եկավ ի պաշտպանություն ԱՀ առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար։ Համացանցը ցնցվեց նրա այդ քայլից ընդիմադիրները ոգևորվեցին, սակայն իշխանական ֆեյքերը անցան իրենց հերթական հարձակմանը։ Կարապետյանը ի տարբերություն շատ ու շատ նախկինների դեռևս վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը, նույնիսկ նախկիններին մերժող ու իրենց սեփական ձախողումները նախկինների վրա բարդող իշխանությունը երկու տարվա ընթացքում ոչ մի խոսք չի ասել Կարապետյանի մասին։ Բայց ահա Կարապետյանի երաշխավորությունից հետո ապրիլյան քառօրյաի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը պատահաբար հիշեց, որ ի՞նչ որ մի օր, ի՞նչ որ մի ժամանակ Կարապետյանը խոսել է երկիր ներմուծվող անորակ վառելիքի մասին և նրան հրավիրեց հանձնաժողով հարցաքննության։ Այս ընթացքում իշխանական ֆեյք լրատվամիջոցները սկսեցին հարցումներ տարածել թե <<գոհ՞ են եղել Կարապետյանի վարչապետությունից>>, <<կուզե՞ն Կարապետյանի վերադարձը>> այսպիսով ատելություն սերմանելով արդեն իսկ Կարապետյանի անձի հանդեպ ու հիշեցնելով, որ Կարապետյանը որքան էլ լավ վարչապետ է եղել, բայց նա եղել է ՀՀԿ ի ժամանակաշրջանում և որ պաշտոնից ելնելով համալրել է ՀՀԿ շարքերը։ 
Սա շատ հետաքրքիր քաղաքական շանտաժ է։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կարապետյան ընտանիքը Հայաստանում ունի մեծ բիզնեսներ որոնք իհարկե չեն ստեղծվել Կարապետյանի կառավարման շրջանում, իսկ յուրաքանչյուր գործարար մարդ վախենում է կորցնել իր քրտինքով ստեղծածը։ Եվ ահա այսօր Կարապետյանը լրագրողին հայտնում է, որ նա չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա նաև խուսափողական պատասխաններ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի գործի մասին։ 

Իշխանությունները առանց խորը մտածելու քաղաքական դաշտ են բերում մարդկանց ովքեր նույնիսկ չեն ուզում նորից զբաղվել այդ անշնորհակալ գործով։

Մի՞թե չեն մտածում նրանք, որ Կարապետյանի վերադարձը կարող է դառնալ հանրային պահանջ․․․

Այլ հոդվածներ
Այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չափաբաժինն աննախադեպ մեծ է լինելու․ Անի Կարապետյանը՝  Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին
Այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չափաբաժինն աննախադեպ մեծ է լինելու․ Անի Կարապետյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին
Յո երթաս երկիր․․․
Յո երթաս երկիր․․․
Գլոբալ Կրեդիտը առաջարկում է վարկեր 446, 6525% սպասարկաման վճարով՝ ծուղակը գցելով մարդկանց
Գլոբալ Կրեդիտը առաջարկում է վարկեր 446, 6525% սպասարկաման վճարով՝ ծուղակը գցելով մարդկանց
Քաղաքական PR թե՞ բողոքի ձայն
Քաղաքական PR թե՞ բողոքի ձայն
Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր
Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր