ՏՏ
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները 10/05/2020 18:33

Ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելը հաճախ բավականին հեշտ է նրա հետաքրքրությունների և նախասիրությունների մասին իմանալու դեպքում: Այսպիսի եզրակացության է հանգել կիբերանվտանգությամբ զբաղվող ID Agent ընկերությունը:

Մասնագետները տարածված գաղտնաբառերի շարքին են դասել մարզատեսակները և թիմերի անվանումները: Մարդկանց գաղտնաբառերը հաճախ կազմված են մեկ բառից` ֆուտբոլ, հոկեյ կամ թենիս: Քիչ տարածված չէ նաև մուլտֆիլմերի կամ կինոնկարների հերոսների անվանումների օգտագործումը որպես գաղտնաբառ: Դրանց շարքում են Միկի Մաուս, Սուպերմեն և Բեթմեն:

Ավելի լուրջ օգտատերերը իրենց գաղտնաբառերում տառերին ավելացնում են թվեր: Սակայն հաճախ դրանց տակ թաքնվում են երաժշտական խմբեր, ինչպիսիք են Blink 182 և Rush: Օգտագործում են նաև ալբոմներից մեկի անվանումը` 2112: Հայտնի միջոց է նաև սեփական անվան օգտագործումը:


ID Agent-ի մասնագետները կոչ են անում չստեղծել նման գաղտնաբառեր, ինչպես նաև ակտիվացնել երկգործոն նույնականացում ամենուրեք, որտեղ դա հնարավոր է: Այդ դեպքում հաքերներից կպահանջվի ավելի շատ անձնական տեղեկատվություն կամ հասանելիություն օգտատիրոջ սմարթֆոնին, ինչը կբարդացնի կոտրման գործընթացը:

Այլ հոդվածներ
Ինչպես պարզել՝ արդյոք ձեր հեռախոսը գաղտնալսվում է, թե ոչ
Ինչպես պարզել՝ արդյոք ձեր հեռախոսը գաղտնալսվում է, թե ոչ
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է