Ճապոնիայի ամենազարմանալի վայրերից մեկը Օսորեզանի լեռն է, որտեղ տեղակայված է բուդդիստական տաճարը : Այն համարվում է մեռյալների աշխարհի դարպաս. այստեղ այցելում են հավատացյալներ աշխարհի տարբեր անկյուններից՝ լսելու հանգուցյալ հարազատների ձայնը և նրանց հետ հաղորդակցվելու : Լեռան «Օսորեզան» անվանումը թարգմանվում է որպես «վախի քար» : Ամենաբարձր ժայռը, որի գագաթին բուսածածկ անտառ է գոյացել, շրջապատվել է ևս ութ ավելի ցածր գագաթներով : Այս վայրի գեղեցկությունն ապշեցնում է իր անկենդան միջավայրով : Այն արտաքնապես շատ նման է այն դժոխքին, որը պատկերացնում են բուդդիստները, և հենց այդ պատճառով էլ այն համարում են դարպասներ դեպի դժոխք : Տարածքում հոսում է Ուզորի գետը, որի գույնն այնքան արտասովոր կապույտ է, որ անգամ վախեցնում է : Ջուրը թունավոր է, այդ իսկ պատճառով դրանում լողալն արգելված է
Ամենուր ծծմբի սուր հոտ է զգացվում, ինչը վկայում է հրաբխային ակտիվության մասին : Սակայն կրոնական տեսանկյունից ծծմբի հոտը խորհրդանշվում է դժոխքի հետԼ Հրաբխային ակտիվության մասին է խոսում նաև ժայռերի տեսքը, որոնք կարծես կազմված լինեն առանձին քարերից ու որոնք ունեն դեղնամոխրագույն երանգ :
Օսորեզան լեռան շրջակայքում մեծ քանակությամբ օձեր կան, հետևաբար զբոսանքը վտանգավոր է : Սակայն հենց այստեղ է գտնվում Ճապոնիայի ամենահայտնի բուդդիստական տաճարներից մեկը՝ Բոդայձին, որի կողքին բազմաթիվ կրոնական օբյեկտներ կան՝ Բուդդայի քանդակները, ժապավեններով ու թալիսմաններով ծառեչը, քարե սյուները ։