Մշակույթ
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայու
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայու 07/05/2020 21:02

Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայություն" իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը այսօր կնքեցին հուշագիր, որտեղ հայտարարվեց, որ հանրային պահանջ և հրամայական է հասարակական մեծ համախմբումը և հանրային ողջ ներուժի կենտրոնացումը, որտեղ առաջնահերթ հարցն ազգային նպատակների արժևորումն է, որը այսօր թույլ է տալիս հստակ զանազանել առաջնային և երկրորդական խնդիրները, նրանց լուծման ռեսուրսները և գործիքակազմը։

բեռնափոխադրում

Հուշագրի կնքումից հետո մասնակից կազմակերպությունները շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան եռատոնի կապակցությամբ նշեցին, որ Վաղը՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրն է, կարելի է ասել Հայաստանի նորագույն պատմության մեծագույն հաղթանակներից մեկի տոնը։ Վաղը նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության օրն է։ Զուգադիպություն է արդյոք․ դժվար թե։ Ամեն դեպքում հետաքրքիր սիմվոլիկա ունի իր մեջ։ Շուշիի ազատագրման օրը կայանալու է Շուշիի ազատագրման գործում առանցքային եւ անուրանալի դերակատարություն ունեցած անձի դատավարություն։ Արդյոք սա օգնելու է հասարակական մեծ համախմբմանը և հանրային ողջ ներուժի կենտրոնացմանը՝ իհարկ ոչ։ Ուստի համաձայնագիր կնքած կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնա ԱՀ հերոս Ռ․ Քոչարյանին ամեն գնով ապօրինի կալանքի տակ պահելուց քանզի ազգային և պետական շահը վեր է ամեն ինչից։

Այլ հոդվածներ
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին