Տնտեսություն
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից 07/05/2020 16:29

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։

Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020թ. ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և, առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսավարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։

Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։

Այլ հոդվածներ
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Տնտեսությունը կորոնավիրուսից հետո
Տնտեսությունը կորոնավիրուսից հետո
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն
«Ժողովուրդ». Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով
«Ժողովուրդ». Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով
Հայաստանի տնտեսության անկումը` 2,8 %. ՀԲ նոր կանխատեսումը
Հայաստանի տնտեսության անկումը` 2,8 %. ՀԲ նոր կանխատեսումը