Համացանց
Հաղթանակը չի վաճառվում
Հաղթանակը չի վաճառվում 07/05/202036

Հաղթանակը չի վաճառվում Մտքերը վարար գետի ջրերի պես պտտվում են գլխումս, խառնվում են, կռիվ են տալիս, ուզում են ափերից դուրս գալ։ Բռնել եմ, թույլ չեմ տալիս․․․ Բայց այլևս անհնար է․․․ Անհնար է ապրել այս <<թատրոնում>>, ակամայից <<հանդիսատեսը>> դառնալ ցածրակարգ ու չստացված <<դերակատարումների>>։ https://www.facebook.com/metaqse.aslanyan/posts/2986421048063231

Սթափվե´ք պարոնայք, սթափվի´ր հայ ժողովուրդ, պատմությունը կրկնվում է։ <<Թատերաբեմ>> է հանվել և´ հինը, և´ նորը։
Հինը- Դարեր շարունակ փորձել ենք պայքարել մերը պահելու համար, արդյունքում անընդհատ կորցրել ենք ու պակասել;
Նորը- Ազատվեցինք Խորհրդային Միության ճիրաններից և թե փոքր, թե մեծ կարծես արթնացանք խորը թմբիրից։ Արթնացավ Հայը, որոշեց պայքարել։ Ու սկսվեց պատերազմը։ Չէինք ընկճվում, չէինք կոտրվում, քանզի ձեռք էինք բերելու, շատանալու էինք։ Ազգը հերոսներ ծնեց՝ հարյուրներով, հազարներով։ Նրանց կերպարը մեզ ուժ էր տալիս դիմանալու, չափսոսելու կորցրած երիտասարդ տարիների համար։ Հերոսի կերպարը ստիպեց մեզ տարբերել իրական արժեքները կեղծից, ճանաչել ու գնահատել Հայրենիքը։ Այն ժամանակ մեր իսկ ձեռքով ընտրած ու երկինք բարձրացրած իշխանությունը սկսեց թալանել ու կեղեքել մեզ, սկսեց նսեմացնել ու ոչնչացնել հերոսներին, պառակտում մտցրեց մեր մեջ։ Թշնամուս չեմ ցանկանալ տեսնել այն, ինչի միջով մենք անցանք։ Հազարավոր նահատակների արյունով ներծծված Հայրենիք էինք ազատագրել, բայց մեզ համոզում էին, որ այն մեզ պետք չի, մերը չի, պետք է վերադարձնել, կարծես խոսքը խանութից պարտքով վերցրած մի զույգ կոշիկի մասին էր: Փա՜ռք ու պատիվ մեր Հերոսներին, որ կանգնեցին, պահեցին ու թույլ չտվեցին․․․
Անցել է շուրջ 30 տարի։ Պատմությունը կրկնվում է։ Իշխանության նույն տեսակն է վերարտադրվել։ Ներեք ինձ քույրեր, եղբայրներ, բայց ես թույլ չեմ տալիս նրանց հայ կոչել։ Նրանք աշխարհի քաղաքացի են, որոնք մխրճվել են մեր մեջ, ուզում են կառավարել մեր միտքը, մեր հոգին, մեր կամքը։ Նրանք ոչնչացնում են հերոսապատումը, նրանք Հայրենիքը անվանում են <<ոչինչ>>, նրանք կրթում ու դաստիարակում են մե´ր երեխաներին որպես աշխարհի քաղաքացիներ՝ վերացնելով ազգային արժեքները, մտածողությունը, կերպարը․․․ Նրանց մտքերը ճղճիմ են, ցածր են ու շահադիտական։ Նրանց կեցվածքը որևէ աղերս չունի քաղաքականության ու դիվանագիտության հետ։ Նրանք պարզապես աճուրդի են հանել այն, ինչ ձեռք ենք բերել դաժան պայքարի արդյունքում։
Ակամայից հիշեցի․ <<Զարթի´ր լաո, մըռնիմ քըզի․․

Այլ հոդվածներ
«Զավեշտ է... փողացային վարչապետը՝ «կորոնավիրուսային կույս». Արմեն Աշոտյան
«Զավեշտ է... փողացային վարչապետը՝ «կորոնավիրուսային կույս». Արմեն Աշոտյան
Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. Մենք ունենք 2-3 օր. Փաշինյան
Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. Մենք ունենք 2-3 օր. Փաշինյան
Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր. Դանիել Իոաննիսյան
Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր. Դանիել Իոաննիսյան
«Հրանտ Բագրատյանի 0,1 տոկոսն Արցախի համար արած կա՞ք». Շարմազանովը՝ իշխանությանը
«Հրանտ Բագրատյանի 0,1 տոկոսն Արցախի համար արած կա՞ք». Շարմազանովը՝ իշխանությանը