Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին
Հունիսի 15-ից Վրաստանում կվերսկսվի ներգնա տուրիզմի գործունեությունը, իսկ հուլիսի 1-ից երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի հյուրերին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի վարչապետ Գիորգի Գախարիային:
Վարչապետը տեղեկացրել է, որ զբոսաշրջության համար երկրի բացմանը զուգահեռ օդանավակայաններում կխստացվի հսկողությունը, սակայն երկշաբաթյա կարանտինի փոխարեն երկիր մուտք գործած անձանց ստուգումները կավարտվեն 1 ժամվա ընթացքում: