Քաղաքականություն
ԵՍ ՎԱՂԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ԵՍ ՎԱՂԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ 07/05/202013

ԵՍ ՎԱՂԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Վաղը մայիսի 8-ն է` մեր հաղթանակների եռատոնը և զուգահեռաբար` Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շարունակությունը: Ամոթալի մի իրականություն, որը կարող էր առարկայանալ միայն նիկոլի թվին, և մի երևույթ, որը տարիներ հետո մեր պատմության դասագրքերում գրվելու է որպես ազգային խայտառակություն:

Համաշխարհային պրակտիկայում պետք է խոշորացույցով փնտրել ազգեր ու երկրներ, որոնք իրենց իսկ ձեռքով դատել են իրենց իսկ հերոսներին, իրենց ազատագրողներին, թշնամու յաթաղանից փրկողներին: Իհարկե, անհրաժեշտ է շեշտել, որ Քոչարյանին դատողը ժողովուրդը չէ, այլ իշխանությունը զավթած <<հեղափոխական>> խունտան:

Թրքասեր, թուրքին ներող և թուրքի առաջ խոնարհվող մարդիկ չէին կարող ազատության մեջ թողնել Արցախի հերոսներին, և թերևս դա է պատճառը, որ ՀՀ չորս գեներալ-գնդապետերից երեքի դեմ քրեական գործ է հարուցված:

Ես վաղը լինելու եմ իմ մշտական պայքարի հարթակում: Ինչպես արդեն համարյա երկու տարի, այնպես էլ վաղը պահանջելու եմ, որպեսզի դադարեցվի հակահայ, թշնամական քաղաքականությունը, որը սկիզբ է առել 2018-ի ապրիլ-մայիսից: Պահանջելու եմ, որ Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավոր, միջազգային հեղինակության կրող Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակեն և դատեն մարտի 1-ի իրական մեղավորներին:


Այլ հոդվածներ
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան