Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը ԱԺ-ում սուրճ են խմել եւ զրուցել Արցախյան հիմնախնդրի շուրջ եղած շահարկումների մասին
Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը ԱԺ-ում սուրճ են խմել եւ զրուցել Արցախյան հիմնախնդրի շուրջ եղած շահարկումների մասին 07/05/20203

Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը ԱԺ-ում սուրճ են խմել եւ զրուցել Արցախյան հիմնախնդրի շուրջ եղած շահարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, այսօր կեսօրի ընդմիջմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էր:

Երբ խմբակցությունից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին քննարկում այնտեղ, Փաշինյանն ասաց, որ սուրճ էին խմում: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել՝ տեղեկացնելով, որ սուրճը խմում էին դառը:

Ասաց նաեւ, որ զրուցել են Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած մտահոգությունների եւ շահարկվող տեղեկությունների մասին: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց՝ ամեն օր Արցախը հանձնում են։

«Երեկ ընդմիջմանը հրավիրել էինք արտգործնախարարին, զրուցել ենք եւ սուրճ խմել: Թեման եղել է այն բոլոր, այսպես ասած, մտահոգությունները, շահարկումները Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ էլի նույն թեմայով: Էլի զրուցել ենք եւ սուրճ խմել»,- հայտարարեց Մարուքյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը, Մարուքյանն ասաց, որ փարատվեցին իր մտահոգությունները, այս պահին ինքն այլեւս մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ի՞նչ ասաց վարչապետը, որ փարատվեցին, Մարուքյանը պատասխանեց.

«Էն բոլոր հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են, դրանից դուրս այլ բան չկա»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ ոչ մի ներքաղաքական խնդիր չեն քննարկել:

Այլ հոդվածներ
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան