Իրավունք
Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ օրս որևէ դատապարտվածի և կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև ՔԿՀ ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր. Ռուստամ Բադասյան
Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ օրս որևէ դատապարտվածի և կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև ՔԿՀ ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր. Ռուստամ Բադասյան 07/05/20203

Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ օրս որևէ դատապարտվածի և կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև ՔԿՀ ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր. Ռուստամ Բադասյան

Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտվածի և որևէ կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2019 թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՔԿՀ-ներ հանձնուքների փոխանցման արգելքին:

«Հանձնուքների սահմանափակումների թեթևացում կարո՞ղ է լինել, քանի որ կան դատապարտվածներ կամ կալանավոներ, որոնք ունեն քարտեր, որոնց օգնությամբ կարող են խանութներից ինչ-որ գնումներ անել, ինչու մյուսները գոնե չկարողանան հանձնուքներ ստանալ»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Բադասյանը նշեց՝ երեկվա տվյալներով՝ կա 2142 դատապարտված և կալանվորված անձ: «Պատկերացրեք՝ եթե բոլորի ազգակիցները գան, և հանձնունքներով մտնեն ՔԿՀ-ներ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող են լինել: Խնդիրը միայն դա է»,-պարզաբանեց նախարարը:

Ինչ վերաբերում է Զոհրաբյանի մյուս հարցին, թե ինչ տվյալներ կան ազդարարի ինստիտուտում, Բադասյանը պատասխանեց, որ ազդարարման համակարգով 2019 թ. 220 ազդարարում է ստացվել, 28.18 տոկոսը ստուգվել է օպերատիվ հետախուզական գործողություններով: «Ազդարարման համակարգը ՀՀ-ում լավ չի աշխատում, և ազդարարումների քանակը շատ քիչ է»,-հավելեց նախարարը:

Այլ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ