Life
Բենքսին կորոնավիրուսի ֆոնին սուպերհերոս բուժաշխատողի կերպարով նոր նկար է ստեղծել
Բենքսին կորոնավիրուսի ֆոնին սուպերհերոս բուժաշխատողի կերպարով նոր նկար է ստեղծել 07/05/202016

Բենքսին կորոնավիրուսի ֆոնին սուպերհերոս բուժաշխատողի կերպարով նոր նկար է ստեղծել

Բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսին սուպերհերոսի կերպարով բուժքույրի նկար է ստեղծել: Այս աշխատանքը նա հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Մատիտով կամ ածուխով արված սև-սպիտակ նկարի վրա պատկերված է երեխա, որը ձեռքում բռնել է սուպերհերոսի կերպարով բուժքույրի տիկնիկը: Երեխայի կողքին դրված զամբյուղում Սարդ-մարդու  և Բեթմենի տիկնիկներն են:

Ինստագրամյան հրապարակումը Բենքսին մեկնաբանել է Game changer արտահայտությամբ, որը կարելի է թարգմանել «իրավիճակը փոխող»:

Բենքսին նկարը նվիրել է Սաութհեմփթոնի հիվանդանոցի բուժանձնակազմին:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ դուք անում եք: Հուսով եմ՝ նկարը, սև-սպիտակ լինելով հանդերձ, մի փոքր ավելի լուսավոր կդարձնի այս վայրը»,-ընդգծել է նկարիչը:

Նկարը ծրագրվում է հանել աճուրդի, իսկ ստացված միջոցները փոխանցել առողջապահության ազգային ծառայությանը:

Բենքսի կեղծանունով նկարչին, որի աշխատանքները շատ մեծ ճանաչում են վայելում, մինչև այսօր հաջողվում է պահպանել անձի գաղտնիությունը:

Այլ հոդվածներ
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ