Հայաստան
Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով՝ դիտումներ ապահովելն անթույլատրելի է․ ՄԻՊ-ը երեխաների հետ հոր ինքնասպանության դեպքի մասին
Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով՝ դիտումներ ապահովելն անթույլատրելի է․ ՄԻՊ-ը երեխաների հետ հոր ինքնասպանության դեպքի մասին 07/05/20202

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով՝ դիտումներ ապահովելն անթույլատրելի է․ ՄԻՊ-ը երեխաների հետ հոր ինքնասպանության դեպքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել հոր և երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո տարածվող լուսանկարների դեպքին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը:

Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։

Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»:

Այլ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը կփակվի մինչեւ հունիսի 21-ը. պարետի որոշումն ամբողջությամբ
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը կփակվի մինչեւ հունիսի 21-ը. պարետի որոշումն ամբողջությամբ
Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք
Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան