Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է
«Ժողովուրդ». Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է 07/05/20201

«Ժողովուրդ». Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:

Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
Արցախում մոտ 600 մարդ էր շփվել Փաշինյանի հետ․ «Հրապարակ»
Արցախում մոտ 600 մարդ էր շփվել Փաշինյանի հետ․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից
«Իրատես». «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու
«Իրատես». «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու
«Փաստ». Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը
«Փաստ». Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը
«Հրապարակ». Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը
«Հրապարակ». Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը