Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում․ ստուգվել են բոլոր պետական սահմանները
«Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում․ ստուգվել են բոլոր պետական սահմանները 07/05/20207

«Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում․ ստուգվել են բոլոր պետական սահմանները /

«Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում․ ստուգվել են բոլոր պետական սահմանները «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից: Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, եւ նա մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում եւ խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, եւ իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են ե՛ւ պետական սահմանները, ե՛ւ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում: Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին եւս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ