Մամուլի տեսություն
«Փաստ». Դիրքերը հիմա էլ ամրապնդում են իրավապահ համակարգում
«Փաստ». Դիրքերը հիմա էլ ամրապնդում են իրավապահ համակարգում 07/05/20202

«Փաստ». Դիրքերը հիմա էլ ամրապնդում են իրավապահ համակարգում

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ գործող իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են դրսեւորում արեւմտյան դրամաշնորհներով սնվողների կամ, հավաքական ասված, «սորոսականների» կողմից առաջարկվող նախաձեռնություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։ 

Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ խոսում են այն մասին, որ «եթե ուզում ես գործերդ լավ լինեն եւ ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես»։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ շրջանակը լայն թափով սկսել է մասնակցություն ունենալ իրավապահ որոշ մարմիններում նախատեսվող փափոխություններին եւ ընդհանուր կադրային քաղաքականությանը։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ կառույցներից մեկում օրերս տեղի ունեցած կադրային վերադասավորումները, ինչպես եւ հաստիքային փոփոխություններն անմիջականորեն կատարվել են հենց, այսպես կոչված, «սորոսականների» միջնորդությամբ։ 

Մենք տեղեկատվություն ունենք նաեւ, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է վստահել դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ