Համացանց
Քառատոն լինելու է
Քառատոն լինելու է 06/05/202031

Մայիսի 8֊ին կկայանա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երկար ու ձիգ սպասված դատական նիստը։ Իսկ ինչու՞ երկար ու ձիգ, որովհետև դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը օգտագործում է ամեն հնարավոր պատրվակ, որպեսզի խուսափի այս ամոթալի դատավարությունից։ Քանի որ նա էլ շատ լավ գիտակցում է, թե ինչ մեծ հանցագործության մեջ է ներքաշված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կապրիզները իրականացնելու համար։

Բոլորիս համար էլ վաղուց արդեն պարզ է, որ այս 《ՋՈՒՐ》 գործը ոչ մի քրեական հիմք չունի։
Այս դատավարությունով ուղղակի լուծվում են փոքր տարիքում հեծանիվ չունեցած երեխայի հոգեբանությամբ պարուրված Փաշինյան Նիկոլի քաղաքական ամբիցիաները և իհարկե գործի է դրվել հերոսի կերպարն ամեն կերպ պախարակող նրա որդեգրած քաղաքականությունը։

Երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ պատկերացնում էր, թե ում հետ գործ ունի և շատ լավ գիտեր, որ Հայաստան վերադառնալու դեպքում անպայման նրան կկալանավորեն։ Բայց նա եկավ, քանի որ պետք եղած ժամանակ, պատրաստ է նույնիսկ նստել հանուն արդարադատության վերականգնման. ոչինչ ու ոչ ոք չի կարող պախարակել նրա անունը։

2008֊ին Նախագահ Քոչարյանը ոչ թե տապալել, այլ փրկել է սահմանադրական կարգը, նա կանխել է քաղաքացիական պատերազմը, ինչին այնքան ձգտում էր Լևոն Տեր֊Պետրոսյանը, երբ հրճվում էր այն նորությունից, որ ընդհարումների հետևանքով 10 մարդ զոհվել են։

1992 թվականի մայիսի 8֊ին Շուշիում Քոչարյանը հաղթեց ադրբեջանցի բազիբոզուկներին։
Հիշեք այս պատմական փաստը, ուղղակի հիշեք..

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ոստիկանների գործողություններին
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ոստիկանների գործողություններին
Բադասյանի քայքայիչ  «բարեփոխումները»
Բադասյանի քայքայիչ «բարեփոխումները»
«Մի՛ արա, պարզապես մի՛ արա»․ Արթուր Վանեցյան
«Մի՛ արա, պարզապես մի՛ արա»․ Արթուր Վանեցյան
«Հուշե՛ք վարչապետին, որ ինքը վարչապետ է». Զարուհի Մեջլումյան
«Հուշե՛ք վարչապետին, որ ինքը վարչապետ է». Զարուհի Մեջլումյան
«Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին». Շարմազանով
«Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին». Շարմազանով