Հայաստան
Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Երևանը․ Լուսանկարներ
Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Երևանը․ Լուսանկարներ 06/05/20202

Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Երևանը․ Լուսանկարներ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։

Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։ Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են, և եթե Երևանի քաղաաքպետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը մաքրեին ջրատար խողովակները, ապա այսօր այս պատկերը չէր լինի։ 

Այլ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.Հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դին՝ ծառից կախված
ՀՐԱՏԱՊ.Հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դին՝ ծառից կախված
Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է․ վարչապետ
Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է․ վարչապետ
Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ինդեքսները նվազել են
«Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է»․ ՀՀ ՊՆ խոսնակ
«Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է»․ ՀՀ ՊՆ խոսնակ
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում