Իրավունք
Գավառի սպանությունների գործով արդեն 4 ձերբակալված կա․ 17-ին մեղադրանք է առաջադրվել
Գավառի սպանությունների գործով արդեն 4 ձերբակալված կա․ 17-ին մեղադրանք է առաջադրվել 06/05/20203

Գավառի սպանությունների գործով արդեն 4 ձերբակալված կա․ 17-ին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Նախաքննությունը շարունակվում է:              

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Այլ հոդվածներ
Միքայել Մինասյանի մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է. փաստաբան
Միքայել Մինասյանի մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է. փաստաբան
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով
«Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ո՛չ երբեք իր նկատմամբ». Բագրատյանը՝ Դանիելյանի մասին
«Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ո՛չ երբեք իր նկատմամբ». Բագրատյանը՝ Դանիելյանի մասին
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել
Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ
Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ