Ռազմական
ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության վերաբերյալ
ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության վերաբերյալ 06/05/20201

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացրած պարզաբանումը․

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։

Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, և այդ թվի մեջ ներառված են նաև ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»:

Այլ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի