Առողջապահություն
Կորոնավիրուսից գյումրեցի կին է մահացել․ նոր տվյալներ. Aravot.am
Կորոնավիրուսից գյումրեցի կին է մահացել․ նոր տվյալներ. Aravot.am 06/05/20204

Կորոնավիրուսից գյումրեցի կին է մահացել․ նոր տվյալներ. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Շիրակի մարզպետարանի՝ քիչ առաջ հայտնած տվյալների համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժվում, որից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, առողջապահության նախարարության հանձնարարությամբ՝ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 բուժառու ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։ Մարզպետարանից նաև հայտնում են, որ հիվանդության ընթացքում արձանագրվել է 4 մահվան դեպք։

Մահվան երեք դեպքերը շիրակցիներին հայտնի են․ երեքն էլ արձանագրվել էր Անի խոշորացված համայնքում, երկու տղամարդիկ Մարալիկից էին՝ 68 և 90 տարեկան, մեկը՝ Ձորակապից․ 62-ամյա գործարար էր։ Մենք ճշտեցինք, որ մահացողը կին է՝ 64 տարեկան։ Նա մահացել է մայրաքաղաքում, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, բուժքույր է, կապ է ունեցել Գյումրիի վարակի օջախներից մեկի հետ։

Հիշեցնենք, որ հիվանդություն էր հայտնաբերվել դեղատներից մեկի աշխատակիցների մոտ։ «Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի»,- նշված է մարզպետարանի հրապարակած տեղեկությունում։ 

Այլ հոդվածներ
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք