Իրավունք
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ է նշանակվել մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող անձանց ուղնուծուծը լավ իմացողը
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ է նշանակվել մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող անձանց ուղնուծուծը լավ իմացողը 06/05/20202

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ է նշանակվել մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող անձանց ուղնուծուծը լավ իմացողը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտաշես Մուշեղյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գեղարքունիքի մարզի նորանշանակ ոստիկանապետ Ա. Մկրտչյանը ոստիկանության համակարգում համարվում է լավ օպերատիվնիկ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ոստիկանության համակարգում դեռ իր հեղինակային հետքն է թողել ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ժամանակներից ու աչքի է ընկել Հայաստանում մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ վայելող անձանց փաստերով ոստիկանություն բերման ենթարկելու մեջ: Հանցագործ աշխարհում անգամ նրան համեմատում են հայտնի՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի Վիսոցկու դերակատարի հետ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/06/1154096/

Այլ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ