Իրավունք
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը 06/05/2020 15:53

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մայիսի 6-ին հրապարակել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Այս մասին տեղեկացրին դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

Այլ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ