ՏՏ
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար 06/05/202015

Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար

Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսների դեմ պայքարին ուղղված ջանքերին խոչընդոտելու համար` iPhone-ը շփումներին հետեւելու համար պլանավորված StopCovid ծրագրի հետ ավելի համատեղելի դարձնել հրաժարվելու պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Հավելվածները կօգտագործեն Bluetooth գործառույթը, որը հեռախոսներին թույլ է տալիս միանալ մոտակայքում գտնվող սարքերին` օգնելու որոշելու, թե երբ են օգտատերերը շփվում մարդկանց հետ, ովքեր կարող են վարակված լինել:

Apple-ի արտադրության iPhone-ը սովորաբար արգելափակում է մուտքը Bluetooth, եթե օգտատերը չի գործարկում հավելվածը: Ֆրանսիացի պաշտոնյաները ցանկանում են, որպեսզի Apple-ը փոխի կարգավորումները, որպեսզի իրենց հավելվածը կարողանա միանալ Bluetooth-ին ֆոնային ռեժիմով, որպեսզի այն միշտ միացված լինի: Apple-ը հրաժարվել է:

«Apple-ը կարող էր օգնել մեզ հավելվածն ավելի լավը դարձնելու iPhone-ի սարքերում: Բայց նրանք չէին ցանկանում դա անել»,- BFM Business հեռուստաընկերությանը հայտարարել է Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների Սեդրիկ Օ-ն:- Ես ցավում եմ` հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք մի շրջանում, երբ բոլորը մոբիլիզացվում են համավարակի դեմ պայքարի համար եւ հաշվի առնելով, որ մեծ ընկերությունը չի օգնում կառավարությանն այս ճգնաժամի պայմաններում»: Apple-ի ներկայացուցիչը Ֆրանսիայում հրաժարվել է մեկնաբանություններից:

Ֆրանսիան, մի շարք այլ երկրների հետ միասին, ցանկանում է պահել կոնտակտային տվյալները տվյալների կենտրոնական բազայում` պնդելով, որ դա կհեշտացնի իշխանությունների գործը կորոնավիրուսով վարակման դեպքերին հետեւելու հարցում:

Apple-ը եւ Google-ը, որոնք պատասխանատու են գրեթե բոլոր սմարթֆոնների գործառնական համակարգերի համար, ցանկանում են, որպեսզի տվյալները պահվեն հենց սարքերի մեջ` կառավարության վերահսկումից դուրս` հայտարարելով, որ դա ավելի լավ կպաշտպանի օգտագործողների գաղտնիությունը: Ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ հավելվածը պետք է պատրաստ լինի գործարկմանը հունիսի 2-ին` անկախ Apple-ի դիրքորոշումից, եւ թեստավորման փուլ կմտնի մայիսի 11-ին, երբ երկիրը կսկսի թուլացնել կարանտինը:

Ֆրանսիայում Apple-ի բջջային օպերացիոն համակարգին առաջին եռամսյակում բաժին էր ընկնում շուկայի 21.1 տոկոսը, մինչդեռ Google-ի Android-ի բաժինը 78.8 տոկոս է կազմել:

Այլ հոդվածներ
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է
#AMD-ն ստեղծել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը՝ El Capitan-ը
#AMD-ն ստեղծել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը՝ El Capitan-ը