Աշխարհ
Ադրբեջանում կանխել են երկիր 115 կգ թմրանյութ և զենք մտցնելու փորձը
Ադրբեջանում կանխել են երկիր 115 կգ թմրանյութ և զենք մտցնելու փորձը 05/05/20203

Ադրբեջանում կանխել են երկիր 115 կգ թմրանյութ և զենք մտցնելու փորձը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները կանխել են երկիր 115 կիլոգրամ հերոին և զենք մտցնելու փորձը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով սահմանապահ ծառայության մամուլի քարտուղարությանը:

«Մայիսի 4-ին՝ ժամը 23:30-ին, «Հորադիզ» սահմանային անցակետում` Բայլագանի շրջանի Ահմեդլի գյուղի շրջակայքում նկատվել է, թե ինչպես է ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան մոտենում տարածքին: Դրանից հետո մեքենայից մի մարդ է դուրս եկել: Այն բանից հետո, երբ նա ծառի տակ թաքցված մի քանի կապոց է վերցրել, սահմանապահները նրան հրամայել են կանգ առնել: Սակայն տղամարդը հրամանին չի ենթարկվել և փորձել է փախչել: Այնուամենայնիվ, սահմանապահներին հաջողվել է բռնել նրան: Մեքենայի վարորդին հաջողվել է թաքնվել, ներկայում նրա ինքնությունը պարզվում է, տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը Ֆիզուլիի շրջանում ապրող, 1970 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Մեհդիև Շուքյուր Ասքերօղլուն է:

«Խուզարկման ժամանակ հայտնաբերվել է 115 կգ հերոին, ափիոն, մարիխուանա և մեթամֆետամին, 1 «Pak Retay-11» ատրճանակ, 8 փամփուշտ, 1 փամփշտակալ, «Kral magnum» որսորդական հրացան, «Mahama» տեսակի 19 փամփուշտ»,-հստակեցրել են սահմանապահ ծառայությունում:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, իրականացվում է հետաքննություն:

Այլ հոդվածներ
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ
Պուտինը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը
Պուտինը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը
Լուկաշենկո. Բելառուսում «մայդաններ» չեն լինի
Լուկաշենկո. Բելառուսում «մայդաններ» չեն լինի
Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով
Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով