Տարածաշրջան
Ինչու է Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հաճախ այցելում դիրքեր. ԱՀ ՊԲ
Ինչու է Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հաճախ այցելում դիրքեր. ԱՀ ՊԲ 04/05/20205

«Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին: Ամենայն հավանականությամբ, հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից: ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր»:

Այլ հոդվածներ
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք