Սպորտ
«Արսենալը» համաձայն է վաճառել Հենրիխ Մխիթարյանին
«Արսենալը» համաձայն է վաճառել Հենրիխ Մխիթարյանին 04/05/20201

«Արսենալը» համաձայն է վաճառել Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» վաճառել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին գրում է The Mirror պարբերականը: «Զինագործները» ցանկանում են ուժեղացնել իրենց կազմը եւ նախատեսում են 31-ամյա կիսապաշտպանի վաճառքից ստացած գումարն օգտագործել այդ նպատակով:

«Ռոման» բազմիցս է հայտնել իր կազմում վարձավճարով հանդես եկող Մխիթարյանին պահելու ցանկության մասին: Ֆուտբոլիստը ինքն էլ ուզում է մնալ եւ այդ մասին ասել է «զինագործների» ղեկավարությանը: Կողմերը պարզապես տեւական ժամանակ է՝ չեն կարողանում համաձայնության գալ պայմանների շուրջ: Այժմ, սակայն, «Արսենալն» իջեցրել է գինը եւ պատրաստ է բաց թողնել խաղացողին 10 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց: Նախկինում մամուլում տարբեր թվեր էին նշվում, եւ բոլորն էլ ավելի էին: Կային տեղեկություններ, որ «գայլերը» պատրաստ չեն վճարել լոնդոնցիների պահանջած գումարը: Հիմա նույնպես նրանք ավելի քիչ են առաջարկում:

Վերջերս տեղեկություններ կային, որ «Ռոման» ցանկանում է Մխիթարյանի դիմաց «Արսենալին» տալ ֆուտբոլիստ ու որոշակի գումար: Սրան էլ անգլիական ակումբը համաձայն չէ: Լոնդոնցիները համարում են, որ լավ ֆուտբոլիստ են վաճառում ու գումար են ուզում ստանալ: Ամեն դեպքում, նրանք պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնեն, քանի որ Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանագրի ժամկետը սպառվում է 2021թ. ամռանը, եւ որքան մոտենում է այդ ժամանակը, այնքան Մխիթարյանի արժեքը նվազում է:

Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» է տեղափոխվել ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի սկզբում: Մսասնակցել է Ա Սերիայի եւ Եվրոպա լիգայի 17 հանդիպման: Խփել է 6 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում:

Թե երբ Մխիթարյանը թիմակիցների հետ հաջորդ խաղը կանցկացնի ու հերթական գոլը խփելու հնարավորություն կստանա, դեռ հայտնի չէ, սակայն Իտալիայի իշխանությունները թուլացրել են մարզումների վերաբերյալ եղած սահմանափակումները, որոնք կային կորոնավիրուսի տարածման պատճառով, եւ մայիսի 6-ից «Ռոմայի» խաղացողները կվերսկսեն անհատական մարզումները:

Այլ հոդվածներ
«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը
«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը
Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես. Մխիթարյան
Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես. Մխիթարյան
Ֆուտբոլ. Գերմանիան վերսկսեց. հաջորդը Հայաստանն է
Ֆուտբոլ. Գերմանիան վերսկսեց. հաջորդը Հայաստանն է
Հայտնի է, թե երբ կանցկացվեն Գերմանիայի գավաթի վճռորոշ հանդիպումները
Հայտնի է, թե երբ կանցկացվեն Գերմանիայի գավաթի վճռորոշ հանդիպումները