Տարածաշրջան
Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան հայտնել է, որ զոքանչը մահացել է հովվաշան հարձակումից հետո
Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան հայտնել է, որ զոքանչը մահացել է հովվաշան հարձակումից հետո 04/05/20204

Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան հայտնել է, որ զոքանչը մահացել է հովվաշան հարձակումից հետո

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել:

Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել է փեսան, որից հետո կնոջը տեղափոխել են տուն, որտեղ էլ վերջինս մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այլ հոդվածներ
«Մեղրի մուտք ու ելքը կարող է արգելվել». Սրբուհի Գրիգորյան
«Մեղրի մուտք ու ելքը կարող է արգելվել». Սրբուհի Գրիգորյան
ՇՏԱՊ.Դաշտերի մեջ հրթիռ է հայտնաբերվել
ՇՏԱՊ.Դաշտերի մեջ հրթիռ է հայտնաբերվել
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am