Առողջապահություն
Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք. հայ բժշկի կոչը
Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք. հայ բժշկի կոչը 03/05/20202

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, թշնամին՝ անտեսանելի, չար կախարդի նման ակնթարթորեն փռեց թևերը քաղաքի վրա և բոլորը քարացան իրենց տներում ու մնացին քարացած:

Մի քանիսը, շատ խիզախներից՝ սպիտակ խալաթներ հագած, մեծ դժվարությամբ սկսեցին պայքարել թշնամու դեմ և օգնել քարացածներին: Պայքարում էին ինքնամոռաց, անձնվեր, թողած իրենց ընտանիքներին և վստահ, որ կհաղթեն ու մարդիկ կկենդանանան քարացած վիճակից: Պայքարը անհավասար էր ու անհույս, բայց սպիտակ խալաթավորները համառ էին ու խելացի:: Սակայն քարացած քաղաքացիներին թվաց, թե թշնամին հեռացել է և դուրս վազեցին տներից, լցվեցին փողոցներն ու հրապարակները, սկսեցին ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել: Սպիտակ խալաթավորները վազում էին մեկից մյուսի մոտ և հորդորում տներում մնալ, բացատրում, որ պայքարը չի վերջացել, խնդրում չխանգարել կռիվը հաղթական ավարտին հասցնել: Իսկ մարդիկ չէին լսում, կարծես խլացած ու ցնորված տոնում էին ու հրճվում:

Իսկ թշնամին հավաքել էր ուժերը և…

Ի՞նչ եղավ հետո:

Գուշակեք ինքներդ:

Չէ՜, մի՜ գուշակեք, ընդամենը մնացեք տանը, լսեք մեր հորդորները: Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ:

P.S. Պայքարում ենք միասին!»,- գրել  է նա:

Այլ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Ես ռիսկային խմբում եմ». կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ
«Ես ռիսկային խմբում եմ». կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ
Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Մահացած 12 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ
Մահացած 12 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ