Տարածաշրջան
ՖՈՏՈ. Երեխաներն այս օրերին միայն ցամաք հաց են ուտում. 9 երեխաների հայրը հայտնվել է անելանելի վիճակում
ՖՈՏՈ. Երեխաներն այս օրերին միայն ցամաք հաց են ուտում. 9 երեխաների հայրը հայտնվել է անելանելի վիճակում 03/05/20209

ArmLife.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Շահումյան գյուղի Սայաթ-Նովա նրբանցքի 4-րդ հասցեում բնակվող բազմազավակ ընտանիքի հայր Գագիկ Հովհաննիսյանը: 9 անչափահաս երեխա ունի, ապրում է վարձով ու ծայրահեղ աղքատության պայմաններում. «Ընտանքիս բաղկացած է 14 շնչից, ունեմ կին, հիվանդ մայր, քույր և եղբայր: 9 երեխաներից 7 դպրոցական են ու տան միակ աշխատող-կերակրողը ես եմ: Չունեմ հիմնական աշխատանք, օրվա պատահած գործով եմ գումար վաստակում՝ ցամաք հացով կերակրում եմ ընտանիքիս, չունեմ ոչ մի սեփականություն և ապրում եմ վարձով՝ տնից տուն տեղափոխվելով: Ում դիմել եմ՝ բոլոր տեղերից պատասխան չեմ ստացել»,-նշում է հայրը: Հարցին, թե այս օրերին ինչով են սնվում երեխաները, հայրը պատասխանեց. «Ուղղակի հացով, ուրիշ ոչնչով»: Խանութները էլ նիսյաով ոչինչ չեն տալիս, քանի որ 300 հազար դրամի պարտք ունի կուտակած, նաև 3 ամսվա տան վարձը՝ աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել վճարել: Հայրը ակնկալում է, որ բարեգութ մարդիկ, ինչպես նաև պատկան մարմիններն օգնության ձեռք կմեկնեն իրեն՝ այս չքավոր կյանքից դուրս գալու համար: Իսկ իր հիմնական խնդիրը համարում է մշտական տանիք ունենալը, որպեսզի բազմազավակ ընտանիքով տնից-տուն չտեղափոխվի: ՀԳ. Խմբագրությունը թողնում է Գագիկ Հովհաննիսյանի հեռախոսահամարը՝ օ94 66-76-52, ցանկացած կարգի աջակցության դեպքում բազմազավակ ընտանիքի հետ կապ հաստատելու համար:

Այլ հոդվածներ
«Մեղրի մուտք ու ելքը կարող է արգելվել». Սրբուհի Գրիգորյան
«Մեղրի մուտք ու ելքը կարող է արգելվել». Սրբուհի Գրիգորյան
ՇՏԱՊ.Դաշտերի մեջ հրթիռ է հայտնաբերվել
ՇՏԱՊ.Դաշտերի մեջ հրթիռ է հայտնաբերվել
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am