Տեսանյութեր
Փառք տվեք Աստծուն, որ COVID 19 ՀՀԿ-ի ժամանակ չմտավ Հայաստան. Տեսանյութ
Փառք տվեք Աստծուն, որ COVID 19 ՀՀԿ-ի ժամանակ չմտավ Հայաստան. Տեսանյութ 03/05/202014

Ներկայիս իշխանությունների հետ հաշվի չնստող, հանրության մի ստվար զանգված փորձում է հակահեղափոխական տրամադրություններ ստեղծել հանրության շրջանում: Նրանք մարդիկ են, որոնք անկախ ամենինչից բողոքում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից տրամադրվող՝ Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 13 ծրագրերից: Այս ծրագրերից վստահաբար կարող ենք ասել, որ օգտվել է Հայաստանի բնակչության մեծ մասը:

Համացանցում բողոքի ձայն բարձրացնողները չեն էլ կարող պատկերացնել՝ ինչ կարող էր լինել, եթե կորոնավիրուսային վարակը Հայաստանում տարածվեր Սերժ Սարգսյանի և Հանրապետականների օրոք: Մի պահ մտովի պատկերացնենք, որ COVID 19 վարակը Հայաստանում տարածվել է ՀՀԿ-ի օրոք:

Պետության ղեկավարությունը՝  ի դեմս Սերժ Սարգսյանի կհայատարարեր, որ աշխատավարձերի նվազում է տեղի ունենալու, նպաստառու ընտանիքներին կտրամադրվեր ոչ թե կրկնակի նպաստ, այլ դեռ մի բան էլ ավելի՝ նրանց կզրկեին նպաստից, թոշակառուների թոշակները չէին տրամադրի, քանի որ եթե թվարկված ծախսերը կատարվեին, ապա պետբյուջեում գումար չէր լինի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին բուժելու համար: Գիտեք ինչու՞, որովհետև դրանք նախորդ ամիս մսխվել էին Դուբայի կամ Նյու Յորքի կազինոներում:

Վարակված քաղաքացիներին բուժելը կդառնար վճարովի, հատկապես Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Հիվանդանոցում բուժվող քաղաքացիներին սնունդ կտրամադրվեր ոչ թե պետության, այլ՝ քաղաքացիների հաշվին, դեռ մի բան էլ՝ «պերեդաչին» հիվանդին հասնցելու համար բուժքրոջ գրպանը մի 1000 դրամ պետք է դնեիր:

Մեկուսացված քաղաքացիներին կտեղափոխեին ոչ թե 5 աստղանի Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոց, այլ՝ մարզային խարխուլ հիվանդանոց:

Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարտկետներում մի քանի անգամ կթանկանային առաջին անհրաժեշտության ապրանքները: Մարդիկ, ստիպված կկոտրեին խանութների դռներն ու ապակիները՝ սնունդ հայթայթելու համար:

Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ բժշկական, թե այլ ապրանքների տեսքով, կհայտվեր Մանվել Գրիգորյանի առանձնատանը, անկախ նրանից, դա իրեն պետք  կլիներ, թե ոչ: Կկրճատվեր բանակին մատակարարվող սնունդը, ծնողները ստիպված տնից ծանրոցներ կուղարկեին սահման:

Սոցիալական աջակցություն կտրամադրվեր, ոչ թե այն մարդկանց, որոնք իրապես ունեն այդ  օգնության կարիքը,  այլ այդ աջակցությունը կվերցնեին իրենք՝ Հանրապետականները, կամ՝ նրանց բարեկամները: Երևանի քաղաքապետարանը աջակցության փաթեթներ կտրամադրեր, ոչ թե տարեցներին, բազմազավակ ընտանիքներին, այլ իրենց աշխատակիցներին:

Ամերիկայի Միացյալ Նահագների և Եվրոպական միության կողմից տրամադրվող գումարային աջակցությունը, ոչ թե կներդրվեր կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական  հետևանքների  չեզոքացման ծրագրերում, այլ՝ դրանք մեջ-մեջ կանեին նախկին իշխանության ներկայացուցիչները: Հանրապետականները կապրեին իրենց առանձնատներում՝ առողջ և երջանիկ, չմտածելով անգամ այն մանուկների մասին, ովքեր սովից անդադար լալիս են:

Կառավարության կողմից տրամադրվող տնտեսական աջակցությունը կլիներ, ոչ թե անտոկոս վարկեր, կամ՝ քիչ տոկոսադրույքով վարկեր, այլ Սաշիկը փայ կմտներ, իսկ տրամադրվող վարկային տոկոսադրույքը կլիներ օրինակ  30%:

«Ինչքան ուզենք, էնքան կխփենք» տրամաբանության ներքո, Սերժ Սարգսյանը կթանկացներ՝ գազը, լույսը, ջուրը: Պատճառաբանելով, որ այդ  ընկերությունները զիջումների չեն գնում:

Նա Նիկոլ Փաշինյանի պես չէր զանգահարի մարդկանց բնակարաններ, հասկանալու՝ ինչպես են ապրում, չէր շրջի դեղատներով՝ հասկանալու համար, թե թանկացումներ կան, չէր մտնի խանութներ, որպեսզի տեսներ, արդյո՞ք մթերքի պակաս ունեն մեր հայրենակիցները: Սերժ Սարգսյանը բողոք քաղաքացիներին ընդամենը կասեր՝ «էկել ես մեր տոնը փչացնես, որ ինչ անես», որովհետև Հայաստան մտնող դրամական աջակցությունը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար, իսկապես տոն կլիներ:

Վերադառնանք իրականություն: Համացանցում դժգոհություններ արտահայտելուց առաջ փառք տվեք Աստծուն, որ ապրում եք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Այլ հոդվածներ
Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել
Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել
ՈՒՂԻՂ.Ճեպազրույց պարետատան նիստից հետո
ՈՒՂԻՂ.Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Արցախի նախագահը խոսում է կադրային նոր նշանակումների մասին. ուղիղ
Արցախի նախագահը խոսում է կադրային նոր նշանակումների մասին. ուղիղ
«Հայաստանն առանց Նիկոլի վարչապետության, սա է օրվա հրամայականը». Էդուարդ Շարմազանով
«Հայաստանն առանց Նիկոլի վարչապետության, սա է օրվա հրամայականը». Էդուարդ Շարմազանով