Առողջապահություն
Հանրային առողջության համար առաջացած վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. հայտարարություն
Հանրային առողջության համար առաջացած վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. հայտարարություն 02/05/20208

Հանրային առողջության համար առաջացած վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. հայտարարություն

Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը: Այս մասին  հայտարարություն է տարևածել COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը:

«Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավել, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ:

Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց:

Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների:

Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»,- ասվում է հայտարարությունում:

Այլ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Ես ռիսկային խմբում եմ». կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ
«Ես ռիսկային խմբում եմ». կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ
Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Մահացած 12 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ
Մահացած 12 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ