Life
Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը
Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը 02/05/20205

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Քիմ Քարդաշյանն ու  Քանյե Ուեսթը, ինչպես շատ հայտնի մարդիկ, որոշ ժամանակ խնամքով թաքցնում էին, թե որտեղ եւ ինչ պայմաններում են բնակվում։ Սակայն դա երկար չի տեւում, մինչեւ որ Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակում է Hidden Hills-ի 60 մլն դոլարանոց տան ինտերյերի լուսանկարները։ Այդ հարպարակումը Քիմին դուր չի եկել, սակայն ի պատասխան այդ գրառմանը ռեալիթի շոուի աստղը պաստասխանել է, որ փաստորեն այսուհետ ինքն էլ կարող է նկարահանումներ իրականացնել տանը։ Հետագայում Քիմը պարզաբանել է, որ կատակել է։

Կարծրատիպ կա, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատունը միայն մինիմալիստական ինտերյերով է, սակայն ինչպես ռեալիթի շոուի աստղն է ասում․ «դուք դեռ չեք տեսել երեխաների խաղասենյակը», որտեղ բառիս բուն իմաստով կա ամեն ինչ՝ գնդակներով լողավազանից մինչեւ բազմաթիվ խաղալիքներ եւ գրքեր։ Առանձնանում է նաեւ Նորթի սենյակը, որն ամբողջությամբ վարդագույն է։

Տան ինտերյերի հարցում Քանյե Ուեսթը վստահել էր բելգիացի դիզայներ Աքսել Վերվուրդին, ինչպես ռեպերն է ասում, երբ տեսավ դիզայների աշխատանքները մտածեց, որ նա կարող է ձեւավորել Բեթմենի տունը։ Հատկապես հետաքրքիր եւ մինիմալիստական է նրանց սուրճի անկյունը, որտեղ կա տափակ քարե սեղան եւ բազմոցներ։

Նրանց տան լոգարանը առանձնանում է առեղծվածային լվացարաններով, որոնք մինիմալիստական են եւ հավանաբար, չափազանց թանկ։

Առանձնատունն ունի 5 սառնարան եւ մառան, որտեղ Քիմը պահում է ընտանիքի ամբողջ ուտելիքները։

Vogue-ի հետ զրույցի ընթացքում Քիմը բացահայտել է, որ իրենց առանձնատունն ունի երկու խոհանոց, որոնցից մեկը միայն նկարահանման համար է նախատեսված։ Քիմը նաեւ կիսվել է իր եւ Քանյեի ննջասենյակով եւ լոգարանով, ինչը հեռուստադիտողների շրջանում մեծ քննրակման առիթ է դարձել։

Այլ հոդվածներ
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ