Տեսանյութեր
Ոսկե ժամանակշրջան կորցրինք, հեղափոխական էներգիան մսխվեց. Իշխանությունը հստակ ռազմավարություն չունի, միայն կենացներ են, որից արդեն հոգնել ենք. Եղիշե Պետրոսյան (Տեսանյութ)
Ոսկե ժամանակշրջան կորցրինք, հեղափոխական էներգիան մսխվեց. Իշխանությունը հստակ ռազմավարություն չունի, միայն կենացներ են, որից արդեն հոգնել ենք. Եղիշե Պետրոսյան (Տեսանյութ) 02/05/20207

Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ կան: «Ապրումները շատ իրարամերժ են: Երբ մտովի երկու տարի հետ ես տեղափոխվում, զգում ես, թե ինչ զարթոնքի ապրումների մեջ էր ամբողջ հայությունը: Բայց երկու տարի հետո ունենք որոշակի հետընթաց… Ե՛վ ուրախություն կա, և՛ տխրություն իմ ապրումներում: Ես կարծում եմ, որ մենք ոսկե ժամանակաշրջան կորցրեցինք և ոսկե հնարավորություններ, և այն ամբողջ էներգիան, որ կարող էր սարեր շուռ տալ, մսխվեց: Շատ եմ ափսոսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:


Ոսկե հնարավորություն կորցնելը, թերևս, վերաբերում է նաև դատաիրավական համակարգին, քանի որ հեղափոխությունից հետո արմատական փոփոխությունները պետք է սկսվեին հենց դատաիրավական համակարգից, մինչդեռ, ինչպես վարչապետը ձևակերպեց՝ գնացին շանս տալու տրամաբանությամբ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Եղիշե Պետրոսյանը նշեց. «Մենք գիտեինք, վարչապետն էլ գիտեր, թե ինչ համակարգի դեմ ենք պայքարել, և ինչո՞ւ գնաց այդ տրամաբանությամբ, ովքե՞ր էին խորհրդատուները, որ դա կարող է ավելի շահեկան ճանապարհ լինել: Կարծում եմ՝ նա չարաչար սխալվեց՝ այս ճանապարհն ընտրելով, որովհետև անընդհատ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու: ՍԴ թնջուկը մնաց չլուծված, այսինքն՝ մեր երկրի գլխավոր օրենսդրական դաշտի մեխանիզմը կամ բովանդակությունն անհասկանալի է… Բացարձակապես ոչինչ չի փոխվել: Մենք կարանտինի մեջ ենք, պետությունն այս արտակարգ իրավիճակում աշխատանքներ է տանում, որպեսզի մարդկանց վիճակը մի քիչ թեթևացնի, բայց մեր ամբողջ ծախսածը, ամբողջ տնտեսական հարստությունը գնում է նախկին ուղղությամբ: Ինչու, որովհետև որոշել են շանս տալ: Ո՞ւմ: Նույն գործարարները նույն հաջողությամբ օգտվում են ոսկեբեր երակներից, դրա լուծումը անցումային արդարադատությունը պետք է լիներ, պետք է հասկանայինք, ով ինչքան գողոն պետք է վերադարձներ, սակայն անցումային արդարադատությունը շրջանցվեց»:

Եղիշե Պետրոսյանի դիտարկմամբ՝ իշխանությունը հստակ ռազմավարություն չունի. «Միայն կենացներ են, որից արդեն հոգնել ենք»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:


Այլ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախ, արա՛, խեղդվում եմ. ոստիկանները ասֆալտին են փռում առանց դիմակի քաղաքացուն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախ, արա՛, խեղդվում եմ. ոստիկանները ասֆալտին են փռում առանց դիմակի քաղաքացուն
Պար ԱԱԾ դիմակավորների և Ոստիկանության մասնակցությամբ
Պար ԱԱԾ դիմակավորների և Ոստիկանության մասնակցությամբ
Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է
Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է
«Մեղավորների փնտրտուք»․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
«Մեղավորների փնտրտուք»․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել
Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել