Life
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գեղեցիկ սիրո պատմությունը. ֆոտոշարք
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գեղեցիկ սիրո պատմությունը. ֆոտոշարք 01/05/202029

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գեղեցիկ սիրո պատմությունը. ֆոտոշարք

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր համալսարանակն տարիներից սկսած մեխ փորձությունների և դժվարությունների միջով է անցել։ Չնայած հաղթահարել է ամեն դժվարություն։

Andradardz.am-ը առանձնացրել է Փաշինյանի կյանքի ամենահետաքրքիր դրվագներից, ինչպես նաև իր եվ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի սիրո պատմությունը։

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում:
1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում:Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:

1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը:

1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:

2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում:

2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նուն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության։


Փաշինյանի համար իր կյանքի ամենալուսավոր կետն իր ընտանիքն է․

Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծանոթության մասին հարցազրույցներից մեկում պատմել է․ 
« Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել այն թվականին, երբ ինձ հեռացրեցին: Ես այդ ժամանակ պաշտոնական վարկածով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հակահերոսն էի: Կինս է ինձ հետո պատմել, երբ բոլոր դասախոսներն առաջին դասերի ժամանակ ուսանողներին բացատրել են, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը պետք է չլինի Նիկոլ Փաշինյանի նման: Երբ այս անունը շատ է շոշափվել, հետաքրքրություն է առաջացել, թե ով է այդ հակահերոսը եւ «հրեշը», որն այսպես իրարանցում է առաջացրել: Այդ ժամանակ “Լրագիր” թերթում պատրաստում էի “Եմ, ես, է” երիտասարդական ներդիրը, որին թղթակցում էին ուսանողները: Իմ կինն այդ շրջանակներում մի քանի անգամ այցելել էր խմբագրություն ու գրել այդ ներդիրի համար, այդպես էլ ծանոթացանք:

 Հենց  առաջին հայացքից եմ հասկացել, որ զգացմունքներ ունեմ: Երեւի իմ համալսարանական պատմությունը ամենամեծ խենթությունն է եղել: Գուցե իմ ամբողջ կյանքը հենց ինքը խենթություն է» ։

Նիկոլ Փաշինյանը եվ Աննա Հակոբյանը օրիանակ ամուսիններ չեն, եկեղեցով նույնպես չեն ամուսնացել, Փաշինյանը իր տված հարցազրույցում ասել է,- ես ցանկալի հյուր եմ եղել իրենց տանը, ինքը ցանկալի հյուր է եղել մեր տանը: Բնական պրոցես է եղել, օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը չի եղել, որ մենք պետք է ինչ-որ բան արձանագրենք. կյանքն ինքը ամեն ինչ արձանագրել է եւ դրել իր տեղը: Մի օր իմ ընտանիքն եկել է իրենց տուն, եւ հայրս Աննայի հորից պաշտոնապես խնդրել է դստեր ձեռքը, որի ժամանակ էլ փոխանակվել են ամուսնական մատանիները:

Փաշինյանը ունի 3դուստր Մարիամը, Արփին, Շուշանիկ, մեկ որդի՝ Աշոտ։

Վարչապետը իրեն երջանիկ է համարել, քանի որ ունի  գեղեցիկ եվ աստվածային ընտանիք։









Այլ հոդվածներ
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
«Ձեզ պես սատկած ձիաբոռեր եմ ուտում»․ Քոնոր Մաքգրեգորը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
Թեստ. որ կոշիկն է ձեզ ավելի շատ դուր գալիս
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ