Life
Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին․ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյան
Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին․ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյան 01/05/202024

Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին․ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյան

2018 թվականին կատարված Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ասեմ ավելին` այն, ինչ կատարվում է, չէի էլ կարող պատկերացնել:

Ինձ թվում է, որ ոչ ոք չէր հավատում, որ այդպիսը զարգացումներ կլինեին:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր շատ անսպասելի անգամ իշխանափոխության ժամանակ:Սակայն արի ու տես, որ իրականացավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:

Ամեն պարագայում, մեր զրուցակիցը փորձում է դուրս մնալ էյֆորիկ տրամադրություններից ու երեւույթներին զգոն հայացքով նայել: Աշոտին զայրացնում են այն անձիք, որոնք կառավարությունից պահանջում են երկարատեւ լուծումներ պահանջող խնդիրների վերացում.

«Նույնիսկ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ նալոգներից, ասում եմ. «ժողովուրդ, այս կարճ ժամանակահատվածում կատարվածը վերջին 30 տարվա մեջ էլ տեղի չէր ունեցել:

Սպասեք, ամեն ինչ հերթով կգա»»,-նկատեց նա: Դերասանի վստահմամբ` կառավարությունում բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, ու դա նորմալ է. «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին:

Կարող է ինքն էլ սայթաքի, ՀՀ կառավարության անդամներն էլ: Գլխավորը այն է, որ այդ անձիք ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Իսկ Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ հիմա մարդիկ ուզում են` ամեն ինչ մաքսիմալ իդեալական լինի: Նույնիսկ ընկերներիս հետ տարբեր կարծիքների ենք լինում այդ թեմայի շուրջ»,-ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

Աղբյուրը՝ armlur.am

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը