Ռազմական
Հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ամառային զորակոչ կանցկացվի
Հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ամառային զորակոչ կանցկացվի 23/04/20205

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ✅Կառավարությունը որոշեց բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։ ✅Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։ ✅Կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ։ ✅Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։ ✅Զորակոչի ենթական են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ: ✅Փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը նախատեսված է ավարտել` ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։ ✅Մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը պետք է տրամադրվի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը Հ․ Գ․ Ժպիտով գնաք, ժպիտով գաք, տղերք Լուս․՝ Արեգ Վարդանյանի»։

Այլ հոդվածներ
«Սպառազինությունը ներկրվում է պլանային կարգով ու առանց խախտումների. գուցե սա ցավեցնում է որոշ մարդկանց». Արտակ Դավթյան
«Սպառազինությունը ներկրվում է պլանային կարգով ու առանց խախտումների. գուցե սա ցավեցնում է որոշ մարդկանց». Արտակ Դավթյան
ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին
ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին
Արցախում զինծառայող է զոհվել
Արցախում զինծառայող է զոհվել
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ