Դավադրության տեսությունները, որոնք 5G բջջային ցանցերը կապում են կորոնավիրուսային համավարակի հետ, անհիմն են եւ ազդում են առողջապահության ոլորտի հիմնական մասնագետների վրա, ասել է Vodafone- ի տեխնիկական տնօրեն Յոհան Վիբերը: «Սա իսկապես ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն է»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Վիբերը: Նման անհիմն հայտարարությունները մարդկանց հրահրել են հրդեհել բջջային կապի աշտարակները Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում, ինչը բողոք է առաջացրել պաշտոնյաների եւ գիտնականների կողմից: Ըստ Վիբերի՝ երկուշաբթի Vodafone-ի 24 աշտարակներ հրդեհվել են չարագործների կողմից: Աշտարակներից մեկը ապահովում էր Անգլիայի Բիրմինհեմ քաղաքի նոր հիվանդանոցի կապը: «Դա իսկապես սարսափելի է,- ասել է Վիբերը,- Բժիշկները ցանկանում են խոսել իրենց ընտանիքի հետ, բայց նրանք չեն կարող որոշ ակիրթ մարդկանց պատճառով»: Դավադրության կեղծ տեսությունները հանգեցրել են նաեւ կապի ինժեներների վրա հարձակումների: Այս ամսվա սկզբին սոցցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում կինը երկու աշխատողների հունից հանում է՝ պնդելով, որ 5G-ն կարող է սպանել մարդկանց: Մեծ Բրիտանիայում հայտնի մարդիկ, ինչպիսիք են հեռուստահաղորդավարուհի Իմոն Հոլմսը եւ տաղանդների շոուի դատավոր Ամանդա Հոլդենը, քննադատվել են նման տեսություններին վստահելու համար: Վերջերս Հոլմսը եւ ITV-ն նախազգուշացում են ստացել Ofcom-ից՝ «չմտածված» մեկնաբանությունների համար: This Morning-ի հաղորդավարը հայտարարել է, թե լրատվամիջոցները չպետք է հերքեն այն պնդումները, որ 5G-ն է տարածում վիրուսը: Ինչպես բջջային ցանցերի նախորդ սերունդները, 5G-ն օգտագործում է ռադիոհաղորդումներ, որոնք էլեկտրամագնիսական սպեկտրի մաս են կազմում: Մտավախություններ կային, որ այդ ճառագայթումը կարող է ազդել մարդկանց առողջության վրա: Սակայն բջջային ցանցերում օգտագործվող ռադիոալիքները իոնացնող չեն, ինչը նշանակում է, որ նրանք բավարար էներգիա չունեն էլեկտրոնները ատոմներից կամ մոլեկուլներից հանելու համար: Գիտնականները համաձայն են, որ 5G-ն անվտանգ է եւ չի կարող վնասել մարդկանց: Արդեն կան մտավախություններ, որ 5G-ի տեղակայումը Եվրոպայում կարող է հետաձգվել համաճարակի պատճառով, որը լրջորեն խափանել է մատակարարումների շղթան ամբողջ աշխարհում: Կարանտինով պայմանավորված ինտերնետ-թրաֆիքի աճի հետ մեկտեղ ցանցի օպերատորները նույնպես ստիպված կլինեն շարունակել սպասարկել կենսական ենթակառուցվածքի սպասարկումը: Պատասխանելով այն հարցին, թե սպասում է արդյոք ինքը, որ համավարակը եւ ճնշումների ուժեղացումը ցանցերի վրա կսահմանափակի 5G-ի տեղակայումը, Վիբերն ասել է, թե «մեր ցանցերն անթերի են աշխատում»: «Մենք նույն կերպ կշարունակենք 5G-ի տեղակայումը: Եկեք տեսնենք, թե ընդհանրապես, , պետք է որոշակի ճշգրտումներ կատարել՝ կախված տնտեսական կլիմայից: Սակայն այժմ մենք շարունակում ենք մեր ներդրումային ծրագիրը»,- հավելել է նա: