Արցախ
Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին
Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին 21/04/20203

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին «Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում: Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը: Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/242945.html?fbclid=IwAR0d9nLk7SBVUBMAMdD0huTLr3QXR1hZg1-rjRT7KIiAuiAGtjpThGYhq4Q

Այլ հոդվածներ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում