Ռազմական
Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է 21/04/20203

Այսօր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-ամյակն է։ Նա ծնվել է 1965-ի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Կրպեյանի հիշատակին: Դ. Տոնոյանի ուղերձում ասված է. ««Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը»: Թաթուլ Կրպեյանն Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողն առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը: Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը: Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով: Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991-ի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:

Այլ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի
Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. ՊԲ-ն կորուստներ չունի