Ռազմական
Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին
Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին 07/04/20203

Այս մասին news.am-ին է հայտնել գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ Հարցին, թե արդյո՞ք 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից արձագանքել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի այսօրվա գրությանը, գրասենյակի պատասխանատուն տեղեկացրել է. «Այո, գրությունը ստանալուց հետո պատրաստակամություն են հայտնել վաղը` ապրիլի 8-ին, գրավոր պատասխանել գրասենյակի գրության մեջ բարձրացված հարցերին»: Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:

Այլ հոդվածներ
«Սպառազինությունը ներկրվում է պլանային կարգով ու առանց խախտումների. գուցե սա ցավեցնում է որոշ մարդկանց». Արտակ Դավթյան
«Սպառազինությունը ներկրվում է պլանային կարգով ու առանց խախտումների. գուցե սա ցավեցնում է որոշ մարդկանց». Արտակ Դավթյան
ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին
ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին
Արցախում զինծառայող է զոհվել
Արցախում զինծառայող է զոհվել
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.հայ զինվորականները խոցում են ադրբեջանական ժամանակակից ԱԹՍ–ն
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ