Զբոսաշրջություն
Ավիաընկերություններին զրկել են իրավունքներից այն պատճառով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աուդիտ չի անցել․ Ամիրխանյան
Ավիաընկերություններին զրկել են իրավունքներից այն պատճառով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աուդիտ չի անցել․ Ամիրխանյան 04/04/202017

Երրորդ։ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում եւ ԶԼՄ-ների միջոցով փորձում են մեղքը գցել նաեւ նախկին իշխանությունների վրա։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին մեր կոմիտեն փայլուն կերպով անցել է նմանատիպ աուդիտ։ Ես սա ասում եմ նրա համար, որ աուդիտը ՔԱԿ-ը չի անցել, որը ոչ թե երեկ, այլ երկու տարի առաջ է թարմացվել։ Այդ պատճառով հիմարություն է փորձել բառախաղերով խուսափել պատասխանատվությունից՝ թերությունները վերագրելով նախկին իշխանություններին։ Չորրորդ։ Չեմ ուզում անդրադառնալ անձերին։ Չեմ ուզում ոչ մեկին անձամբ մեղադրել։ Մեղավորներից ոմանք ինձ համար համակրելի են, պարզապես այս կամ այն պատճառներով չեն հաշվարկել իրենց ուժերը։ Եւ եթե նույնիսկ քննարկեմ այս կամ այն անձանց, ապա միայն հանդիպման դեպքում, այլ ոչ թե սոցցանցերի միջոցով»,- գրել է նա։

Ավիացիայի հարցով։ Ուզում եմ ամեն ինչ իր տեղը գցել։ Առաջինը՝ աուդիտն անցկացրել է EASA-ն մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Աուդիտի արդյունքներով EASA-ն հետ է կանչել բոլոր TCO լիցենզիաները, որոնք տրվել էին հայկակակն փոխադրողներին։ Դա նշանակում է, որ ոչ թե «մի երկու հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որ գոյություն ունի կամ նախատեսվում է, չի կարողանա չվերթներ կատարել Եվրոպա, քանի դեռ Կոմիտեն ի վիճակի չէ անցնել այդ բարդ աուդիտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիացիոն կոմերցիայի ոլորտի եւ չվեչթների կազմակերպման մասնագետ, զբոսաշրջային կազմակերպության ղեկավար, Join Armenia-ի հիմնադիր Արման Ամիրխանյանը։

«Երկրորդ՝ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում փորձում են մեղքը ավիաընկերությունների վրա գցել։ Հիշեցնում եմ՝ աուդիտը Կոմիտեն ինքը չի անցել։ Ավիաընկերություններին իրավունքներից զրկել են այն պատճառով, որ կոմիտեն աուդիտը չի անցել։

Այլ հոդվածներ
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին