Քաղաքականություն
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան 03/04/20201

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը։ Հիմա էլ հարցեր են ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց հանաձայն օպերատորները պնդում են, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշումը հնարավոր է մոտ 100 մետրի շեղմամբ, այսինքն՝ ոչ լիակատար ճշգրիտ։ Սա «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է որպես բացահայտում ու եզրակացնում է, որ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթն այլ նպատակի է ծառայում։ Բայց եթե նրանք այսքան անտաղանդ պոպուլիստ չլինեին, թերևս կհիշեին, որ այն մասին, որ հեռախոսով տեղորոշումը հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ ԱԺ ամբիոնից հայտնի նիստի ժամանակ խոսվել է տասնյակ անգամներ, և հենց սա է եղել գլխավոր հիմնավորումն այն բանի, թե ինչու է անհրաժեշտ նաև ֆիքսել հեռախոսազանգերի փաստը (ոչ բովանդակությունը), քանի որ միայն մոտավոր տեղորոշման և հեռախոսազանգի փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը։ Անհարմար բան ստացվեց, իրոք»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այլ հոդվածներ
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
«Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք»․
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան
Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան