Արցախ
Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում
Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում 02/04/2020 12:51

Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի, Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում:

2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ Հ. Վ.-ի միջև, ինչին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:

Այլ հոդվածներ
Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել
Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել
«Սերժ Սարգսյանը չի հանդիպել ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Էդմոն Մարուքյանի հետ». Հայկ Մամիջանյան
«Սերժ Սարգսյանը չի հանդիպել ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Էդմոն Մարուքյանի հետ». Հայկ Մամիջանյան
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ
Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել
Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել