Այսօր Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի դրական դինամիկա կա պացիենտների մոտ, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանը նշեց, որ մոտ 150 հոգի մեկուսացումից դուրս է եկել արդեն. «Մեր մեկուսացման վայրերից մոտ 150 հոգի դուրս է եկել։ Բայց դեպքերը տարբեր են: Լինում է, որ մեկուսացման ընթացքում սիմպտոմներ են առաջանում և նրանք տեղափոխվում են հիվանդանոց, բայց 14-րդ օրվա վերջում, երբ մենք թեստավորում ենք, մինչև 10 տոկոսը դրական դեպքեր են լինում, և շարունակում են ևս մեկ շաբաթ մնալ մեկուսացման մեջ, որից հետո էլի են թեստավորվում և բացասականի դեպեքում, դուրս ենք գրում դեպի տուն: Բուժված ունենք այս պահին 30 հոգի, մոտ օրերս էլի կունենաք, 14 օրը շատերի շուտով լրանալու է և նրանք թեստավորում են անցնելու»:
Փաշինյանը հավելեց, որ բուժումը հարաբերական է ասված՝ այսինքն՝ շատ հիվանդներ ոչինչ չեն անում, մնում են հիվանդանոցում ու թեստավորում են անցնում 14 օր անց, ինչին ի պատասխան Թորոսյանը նշեց, որ ոչ բոլորն են հիվանդանոցում. «Շատերը հյուրանոցներում եմ տեղավորված: Հիմնականում տարիքային ցածր գոտում գտնվողները և խրոնիկ հիվանդություններ չունեցողները: 14 օրը անցկացնում են նրանք այնտեղ ՝բժիշկների հսկողության տակ»:
Խոսելով վիրուսի երիտասարդացումից, և Փաշինյանի այն խոսքին, որ շատ երկրներում վարակվում են նաև երիտասարդները, Թորոսյանը նշեց, որ դա կախված է ապրելակերպից. «Եթե մենք ունենք օրը երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, կարող ենք ասել, որ երիտասարդի մահ կունենանք»: