Տնտեսություն
Որ չենք աշխատում` ո՞նց ապրենք. «Մասիվի» շուկան փակ է
Որ չենք աշխատում` ո՞նց ապրենք. «Մասիվի» շուկան փակ է 28/03/20204

Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մի շարք առևտրի կենտրոնների գործունեությունը դադարեցվեց: Դրանց մի մասը՝ աշխատանքները դադարեցրել էին մինչև արտակարգ դրության ռեժիմ մտցնելու որոշումը, մյուս մասը՝ դրանից հետո:

Վերջիններիս թվում է նաև Նոր Նորք վարչական շրջանում գտնող «Մասիվի» շուկան, որի աշխատակիցները մի քանի օր է բողոքում են շուկան «ապօրինի» փակելու պատճառով: 

«Մեր վաճառածը գյուղմթերք է, իսկ դրա վրա արգելք դրված չէ: Շուկայի տնօրինությունը չի թողնում աշխատենք, փակել է, ասում է` չեք աշխատելու ու վերջ: Լավ, բա որ չենք աշխատում` ո՞նց ապրենք»,- դժգոհում են առևտրականները՝ նշելով, որ իրենց հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, հակառակ դեպքում իրենց ընտանիքները սոված կմնան: 

Նշենք, որ երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի Covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջայցերի շրջանակներում եղել էին նաև «Մասիվի» շուկայում և տվել վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: 

Այլ հոդվածներ
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին