Տարածաշրջան
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am 28/03/202010

Factor.am-ի տեղեկություններով՝ 2020 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ մեր աղբյուրների՝ սահմանախախտը շուրջ 47 տարեկան տղամարդ է, քաղաքացիական անձ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացին սահմանը լքել է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Ադրբեջանի քաղաքացին սահմանը հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի ուղղությամբ, և ինքնակամ հանձնվել սահմանապահներին։ Ազգային անվտանգության ծառայութունն այս թեմայի հետ կապված մեր մի շարք հարցերին ի պատասխան՝ փոխանցել է. «Պահանջվող տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ 1-ին մասի, 3-րդ կետի չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: ԱԱԾ-ի փոխանցված պատասխանից կարելի է ենթադրել, որ իսկապես Ադրբեջանի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը և իրականացվում է քննություն:

Այլ հոդվածներ
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՏԿԵ
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՏԿԵ