Արցախ
Արցախի նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն․ Գևորգ Դանիելյան
Արցախի նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն․ Գևորգ Դանիելյան 28/03/20202

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում արտակարգ դրություն հաստատելու իրավական հիմնավորումներին։ Նա մասնավորապես նշել է, որ տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։ Արցախի Սահմանադրությունը՝ կառավարման հատուկ ռեժիմ հայտարարելու ասպեկտով, էապես տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից։

Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։

Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որևէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»։
Ընդ որում, արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում՝ Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մաս։

Այսպիսով, Արցախի Հանրաապետության նախագահը Սահմանադրության ուժով իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն, եթե անգամ արտակարգ իրավիճակի համար լինեն իրական հիմքեր»։

 

Այլ հոդվածներ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին․ զրուցակիցները քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին․ զրուցակիցները քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր