Տարածաշրջան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է 27/03/20202

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է. «Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։

Ըստ այդ կանոնների՝ մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ը, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները (ինչպես նշել էինք մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից)։

Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական ա/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով, որոնց ցանկի հղումը կարող եք գտնել կից նյութում։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։

Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով»:

Այլ հոդվածներ
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՏԿԵ
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՏԿԵ