Տնտեսություն
Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան
Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան 27/03/20201

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:

Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:

Այլ հոդվածներ
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին