Տնտեսություն
Թույլատրվել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը, ավտոմեքենաների տեխսպասարկումը
Թույլատրվել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը, ավտոմեքենաների տեխսպասարկումը 27/03/20202

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է պարետի կողմից արտակարգ դրության պայմաններում հրապարակած նոր որոշմանը` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար

«Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները: Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն ժամանակ՝ ավելացել են այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,- նշել է Սիմոնյանը:
     Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը:«Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,- ասաց փոխնախարարը:

Այլ հոդվածներ
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է, սակայն ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
1500 տոննա ապրանքային մնացորդը «մաքրելու» համար տնտեսավարողը ՀԴՄ-ով տպել է 97 մլն դրամի կեղծ կտրոն. ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ կտրոնների արատավոր պրակտիկայից
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին